Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Հյ. Մակեդոնիայի դեմ խաղում` ըստ Interfootball-ի հետևորդների

Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը Հյ. Մակեդոնիայի դեմ խաղում` ըստ Interfootball-ի հետևորդների

04/09/2021 - 00:11

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանու դեմ. գրանցվեց 0:0 հաշիվը։

Խաղից հետո Interfootball-ն Telegram-ի իր պաշտոնական ալիքում հարցում տեղադրեց, որպեսզի պարզի Հայաստանի հավաքականի` Հյուսիսային Մակեդոնիայի դեմ հանդիպման լավագույն ֆուտբոլիստի վերաբերյալ հետևորդների կարծիքը։

Այսպիսով, քվեարկության արդյունքում, ըստ հետևորդների, Հայաստանի հավաքականի լավագույն ֆուտբոլիստը թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանն էր, ով ստացել է ձայների 53%-ը։

Մխիթարյանին հաջորդել են Սոլոմոն Իմե Ուդոն (15%) և Անդրե Չալըշըրը (10%)։

Առաջարկված մյուս ֆուտբոլիստները դասավորվել են հետևյալ հերթականությամբ.

4. Տարոն Ոսկանյան – 6%

5. Սարգիս Ադամյան – 5%

6. Հովհաննես Համբարձումյան – 4%

7. Դավիթ Յուրչենկո – 3%

8-9. Կամո Հովհաննիսյան – 2%

8-9. Էրիկ Վարդանյան2%

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023