Հայաստանի հավաքականը պարտվեց Խորվաթիային
Եվրո-2024-ի որակավորման փուլի վերջին` 10-րդ տուրում Հայաստանի Հավաքականը D խմբի շրջանակում Զագրեբի «Մաքսիմիր» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Խորվաթիայի ընտրանու դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. խորվաթները հաղթեցին 1:0 հաշվով։
Զլատկո Դալիչի թիմին հաղթանակ պարգևեց 43-րդ րոպեին Անտե Բուդիմիրի խփած միակ գոլը։
Նշենք, որ հանդիպման հերոս դարձավ Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչը, ով կատարեց 11 սեյվ։
D խմբում կայացավ ևա մեկ հանդիպում.
Ուելս 1:1 Թուրքիա
Խումբը վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Թուրքիա – 17 միավոր
- Խորվաթիա – 16
- Ուելս – 12
- Հայաստան – 8
- Լատվիա – 3
Այսպիսով, D խմբից Եվրո-2024-ի ուղեգիր նվաճեցին Թուրքիայի և Խորվաթիայի հավաքականները։
Ուելսը մասնակցելու է անցումային հանդիպումների և շարունակում է պահպանել Եվրոպայի առաջնության խմբային փուլի ուղեգիր նվաճելու հնարավորություն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտե Բուդիմիր, Գերմանիա-2024, Եվրո-2024, Եվրո-որակավորման-փուլ, Եվրոպայի առաջնություն, Զլատկո Դալիչ, Խորվաթիայի հավաքական, Հայաստանի-հավաքական, Օգնեն Չանչարևիչ