Հայաստանի հավաքականը կորուստ ունի 📸
Տոլյատիի «Ակրոնի» կիսապաշտպան Էդգար Սևիկյանը վնասվածք է ստացել` լքելով Հայաստանի ազգային հավաքականի ճամբարը, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։
24-ամյա ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ի եվրոպական ընտրական մրցաշարի F խմբի Հունգարիայի և Իռլանդիայի դեմ խաղերին։
Հայաստանի հավաքականը Հունգարիայի թիմին Բուդապեշտում կհանդիպի հոկտեմբերի 11-ին, իսկ Իռլանդիայի դեմ մրցակցի դաշտում կմրցի հոկտեմբերի 14-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am