Հայաստանի հավաքականը կորուստներ ունի առաջիկա ընկերական հանդիպումներից առաջ
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանի հավաքականն այսօր` մարտի 21-ին, սկսել է մարզական հավաքը, որի շրջանակում նախապատրասվում է առաջիկա ընկերական հանդիպումներին։
Հավաքականին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները.
Դարպասապահներ
Դավիթ Յուրչենկո – «Փյունիկ»
Արման Ներսեսյան – ԲԿՄԱ
Հենրի Ավագյան – «Նորավանք»
Պաշտպաններ
Կամո Հովհաննիսյան – «Աստանա» (Ղազախստան)
Ժիրայր Մարգարյան – «Ուրարտու»
Արման Հովհաննիսյան – «Փյունիկ»
Դավիթ Տերտերյան – «Արարատ-Արմենիա»
Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ «Նոա»
Ստյոպա Մկրտչյան – ԲԿՄԱ
Կիսապաշտպաններ/Հարձակվողներ
Վահան Բիչախչյան – «Պոգոն» (Լեհաստան)
Տիգրան Բարսեղյան – «Սլովան» (Սլովակիա)
Արտակ Գրիգորյան – «Ալաշկերտ»
Սոլոմոն Ուդո – «Արարատ-Արմենիա»
Հովհաննես Հարությունյան – «Փյունիկ»
Արտյոմ Ավանեսյան – «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան – ԲԿՄԱ
Էրիկ Վարդանյան – «Ուրարտու»
Գևորգ Ղազարյան – «Փյունիկ»
Խորեն Բայրամյանը և Էդուարդ Սպերցյանը Երևան կժամանեն մարտի 21-ին՝ կեսօրից հետո, իսկ Վարազդատ Հարոյանն ու Անդրե Չալըշըրը` վաղը` մարտի 22-ին։
Ցավոք, հավաքականին չեն միանալու Լուկաս Սելարայանն ու Սարգիս Ադամյանը, ովքեր իրենց ակումբների կազմում անցկացրած վերջին խաղում վնասվածք են ստացել։
ՀՖՖ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» հարձակվող Արթուր Միրանյանը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կորոնավիրուսով վարակվելու պատճառով հավաքականի հայտացուցակից դուրս է մնացել նաև Հովհաննես Համբարձումյանը, ում փոխարինել է «Նոայի» պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատը։
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը մարտի 24-ին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի, իսկ մարտի 29-ին` Օսլոյում` Նորվեգիայի ընտրանու դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արթուր Միրանյան, ընկերական-հանդիպումներ, Ժոաո Ժորդի Մոնրոյ Արարատ, Լուկաս Սելարայան, Հայաստանի հավաքական, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա, Հայաստանի-հավաքական, Հովհաննես-Համբարձումյան, ՀՖՖ, Նորվեգիա-Հայաստան, Նորվեգիայի հավաքական, Չեռնոգորիայի հավաքական, Սարգիս-Ադամյան