Հայաստանի հավաքականը Երևանում պարտվեց Բելառուսին 🎥
Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ընկերական հանդիպում անցկացրեց Բելառուսի թիմի հետ` պարտվելով 1:2 հաշվով։
Հյուրերի հաղթական գոլերը 8-րդ և 72-րդ րոպեներին խփեցին համապատասխանաբար Եվգենի Յաբլոնսկին ու Գերման Բարկովսկին։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հանդիպման ընթացքում ստեղծեց բազում գոլային պահեր, բայց մրցակցի դարպասապահ Պավել Պավլյուչենկոն 5 սեյվ կատարեց, իսկ Գոռ Մանվելյանի հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Նպաստավոր դիրքից վրիպեց նաև հավաքականում նորամուտը նշող Ֆին Գորագուսյանը։
Տանտերերից միայն 88-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Վահան Բիչախչյանը։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական հանդիպումները կանցկացնի հունիսի 6-ին և 9-ին` Երևանում մրցելով Ղազախստանի ու Մոլդովայի թիմերի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml