Հայաստանի հավաքականը 10 ֆուտբոլիստով պարտվեց Իռլանդիային 🎥
Աշխարհի 2026թ. առաջնության եվրոպական գոտու ընտրական մրցաշարի F խմբի չորրորդ տուրում Հայաստանի ազգային հավաքականը մրցակցի դաշտում 0-1 հաշվով պարտվեց Իռլանդիայի թիմին։
Դուբլինի «Ավիվա» ստադիոնում կայացած հանդիպման միակ գոլը 70-րդ րոպեին խփեց Էվան Ֆերգյուսոնը։
Հայաստանի հավաքականը 52-րդ րոպեից խաղում էր 10 ֆուտբոլիստով. մրցացկի ֆուտբոլիստ Ֆին Ազազի դեմքին գլխով հարվածելու համար դաշտից հեռացվեց թիմի ավագ Տիգրան Բարսեղյանը։
Իռլանդացիներն ընտրական մրցաշարում տարավ առաջին հաղթանակը` 4 միավորով բարձրանալով երրորդ տեղ։ Հայաստանի հավաքականը 3 միավորով վերջինն է` չորրորդը։
F խմբի առաջատարը 10 միավորով Պորտուգալիան է, իսկ Հունգարիան ունի 5 միավոր։
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմն ընտրական մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 13-ին` Երևանում մրցելով Հունգարիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am