Հայաստանը կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթին
Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Հայաստանը 2010/11 մրցաշրջանից ի վեր առաջին անգամ կմասնակցի ՈՒԵՖԱ-ի Ռեգիոնների գավաթին։
Դեկտեմբերի 7-ին կայացել է մրցաշարի նախնական և որակավորման փուլերի վիճակահանությունը։
Հայաստանը, որպես ցածր վարկանիշ ունեցող երկիր, մասնակցելու է մրցաշարի նախնական փուլին, որի շրջանակում A խմբում մրցելու է Էստոնիայի ու Ալբանիայի թիմերի դեմ։
Հանդիպումները կայանալու են 2024 թ. մայիսին` Ալբանիայում։
Նշենք, որ Հայաստանը ներկայացնող թիմը հայտնի կդառնա ավելի ուշ։
Նախնական փուլը հաղթահարելու դեպքում Հայաստանը ներկայացնող թիմը որակավորման փուլի շրջանակում կընդգրկվի 5-րդ խմբում և կմրցի Չեխիայի, Բոսնիա և Հերցեգովինայի ու Շոտլանդիայի թիմերի դեմ։
Հավելենք, որ Ռեգիոնների գավաթին մասնակցում են ՈՒԵՖԱ-ի անդամ-երկրների տարբեր մարզեր ներկայացնող սիրողական թիմեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ՀՖՖ, ՈւԵՖԱ, Ռեգիոնների գավաթ