Համարձակ ֆուտբոլի հաղթանակը. ինչպե՞ս Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

Համարձակ ֆուտբոլի հաղթանակը. ինչպե՞ս Իտալիան դարձավ Եվրոպայի չեմպիոն

15/07/2021 - 14:02

Եվրո-2020-ն արդեն մի քանի օր է ավարտվել։ Եզրափակիչ խաղում Իտալիայի հավաքականը գերդրամատիկ պայքարում 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Անգլիային` դառնալով Եվրոպայի չեմպիոն։

Սառը գլխով վերլուծել ենք մրցաշարի եզրափակիչ հանդիպումը, որն էլ այժմ ներկայացնում ենք ձեր դատին։

Աշխարհում չկա մեկ այլ ազգային թիմ, որը այսքան շատ պարտված լինի հետխաղյա 11-մետրանոցներով։ Անգլիայի երկրպագուների համար այդ դառը զգացողությունը ծանոթ է։ Ծանոթ է նաև այդ նույն 120 րոպե պաշտպանողական ֆուտբոլը, որը կարծես ճակատագրի հեգնանքի պես հետապնդում է նրանց և նրանք չեն էլ ցանկանում հրաժարվել դրանից։
Անգլիայի հավաքականը նախկինում միատոն թիմի համբավ ուներ, բայց Գարեթ Սութգեյթի ղեկավարությամբ նրանք տակտիկական ճկունություն ձեռք բերեցին․ 3-4-3/4-3-3/4-2-3-1։ Այս ձևաչափերը խնդիր չէին. խնդիր էր միայն մարտավարությունը։
Բոլոր երկրպագուները Սաութգեյթից ավելի համարձակ ֆուտբոլ էին ակնկալում ողջ մրցաշարի ընթացքում, քանի որ Անգլիան ուներ նման ֆուտբոլ խաղալու համար ամեն ինչ, բայց ոչ, նրանք զգուշավորություն էին դրսևորում ողջ Եվրոյի ընթացքում։ Այդիսի խաղը գուցե առաջացնում էր դժգոհություններ, բայց այն չէր վերածվում քաննադատության, քանի որ թիմը հաղթում էր։


Իտալայի հավաքականը խաղում էր համարձակ ֆուտբոլ։ «Սկուադրա աձուրին», ի տարբերություն Անգլիայի, հաղթել էր տարբեր խաղաոճեր ունեցող հավաքականների։

Եզրափակիչից առաջ էլ մի հարց էր օդում կախված․ արդյո՞ք Գարեթ Սաութգեյթի թիմը կհրաժարվի զգուշավորությունից, քանի որ այս Իտալիայի դեմ «երեք առյուծների» պաշտպանությունը ուղղակի ի զորու չէր դիմակայել։
Խնդիրը զգացնել տվեց հենց մրցաշարի մեկնարկում․ Անգլիան Խորվաթիայի և Չեխիայի դեմ խաղերում բավարարվեց 1-0 հաշվով։ Նրանք, երկու խաղերում էլ հաշվի մեջ առաջ անցնելով, դադարեցին նույն ինտենսիվ գրոհները։ Սա վատ չէ, եթե օգնում է հասնել փլեյ-օֆֆ փուլին, կամ նույնիսկ եզրափակիչ, բայց Իտալիայի դեմ այդքանը, իհարկե, բավական չէ։ Ռոբերտո Մանչինիի թիմն ունի հստակ կառուցվածք, մարտավարական տարբեր մեխանիզմներ, բարձրակարգ կատարողներ, և Սաութգեյթը պետք է հասկանար, որ այն, ինչը բավարար եղել, օրինակ, Խորվաթիայի կամ Չեխիայի դեմ, ապա միանշանակ չի աշխատի Իտալայի դեմ խաղում` այն էլ նման պատասխանատու խաղում։

Շեշտենք մեկ կարևոր հանգամանք. Անգլիան Իտալիայի դեմ հանդիպումն սկսեց պարտվել 2-րդ րոպեից, երբ Լյուկ Շոուն գրավեց Ջիջո Դոնարումայի դարպասը։

Հանդիպումից առաջ կարելի էր գուշակել, որ օրինակ, դաշտի կենտրոնում Իտալիան Մարկո Վերատի-Ժորժինիո հիանալի դուետի շնորհիվ ավելի շատ փոխանցում կկատարի, քան Անգլիան, բայց աններելի է, որ 65 րոպե Սաութգեյթի թիմը խաղաց այնպես կարծես հանդիպման վերջին րոպեներն էին։
Արդեն 15-րդ րոպեին Դեկլան Ռայսը ապացուցում է վերոնշյալ խոսքերի իրավացությունը։

Այս դրվագում գնդակը սխալ է ընդունում Ինսինիեն,

իսկ Ռայսը այն խլում է, բայց իր թիմի գրոհն սկսլեու փոխարեն, գնդակը պարզապես հեռացնում է առաջ։

Ու նման իրավիճակները խաղի ընքացքի հետ ավելանում էին։ Ահա Ինիսինեն գնդակը սխալմամբ փոխանցում է նույն Ռայսին։

Այստեղ մինչև Ռայսն ու Կելվին Ֆիլիպսը մտածում են ինչ անել, գնդակը խլում է Վերատին,

իսկ իրականում Մեյսոն Մաունթի միջոցով հակագրոհ սկսելու հոյակապ հնարավորություն կար, ով միայնակ կանգնած էր։
Դրանից քիչ անց Ռահիմ Սթերլինգը խլում է գնդակիը Վերատիից՝ այն փոխանցելով Կայել Վոլքերին։

Վոլքերն սկզբում մտածում է հեռացնել գնդակը, սակայն ակնթարթ անց փոշմանում է և ցանկանում է կարճ խաղալ,

բայց արդեն հապաղում է, իսկ Էմերսոնը խլում է գնդակը։

Այս ամենը իհարկե նաև Իտալիայի հավաքականի հակապրեսինգի հետևանք է, բայց նույնիսկ այն պահերին, երբ «սկուադրա աձուրան» ուշանում էր, անգլիացիները կրկին ցուցադրում էին գրոհի մեկնարկի իրենց անկարողությունը։
Ահա ևս մեկ օրինակ. Էմերսոնը գնդակը սխալմամբ փոխանցում է Ֆիլիպսին։

«Լիդսի» կիսապաշտպանը բավական երկար ժամանակ ուներ գրոհ զարգացնելու համար, քանի որ չկա պրեսինգ նրա նկատմամբ, բայց, միևնույնն է, նա գնդակը փոխանցում է Հարի Քեյնի ուղղությամբ, ով միայնակ էր Իտալայի երեք պաշտպանների դեմ։

Ամենահիասթափեցնող դրվագը տեղի ունեցավ 1։1 հաշվի ժամանակ։ հարի Մագուայերը լավ կարդալով դրվագը, կասեցնում է Ֆեդերիկո Կիեզայի փոխանցումը,

և ունենալով մի քանի տարբերակներ գրոհի մեկնարկի համար, գնդակով մի փոքր առաջ է ընթանում և այն պարզապես հեռացնում է դաշտից։

Այս դրվագում է Անգլիայի հավաքականի ողջ էությունը։ Ամբողջ մրցաշարի ընթացքում նրանց ոչ ոք չէր ստիպել պայքարել ամեն գնդակի համար։
Մագուայերը ուղղակի հեռացնում է գնդակը, կրկին զբաղեցնում իր դիրքը և սպասում Իտալիայի հերթական գրոհին։ Սաութգեյթի նկատմամբ հենց մեր քննադատությունն էլ ամբողջ մրցաշարի ընթացքում տարբեր նյութերում հենց սրա մասին է՝ ավելորդ զգուշավորության, որը թիմին զրկում է համարձակ ֆուտբոլ խաղալուց։
Ուղղակի ապշելու է, երբ դու քո կազմում ունես Ռահիմ Ստերլինգ, Մարկուս Ռեշֆորդ, Ջեյդոն Սանչո և քո խաղային արագությունը զիջում է միայն Ֆրանսիային, բայց դու որոշել ես խաղալ զգուշավոր, վախկոտ ֆուտբոլ և միայն 11-մետրանոցների համար օգտագործես նման ֆուտբոլիստներից մի քանիսին։ Սա այն ֆուտբոլը չէ, որին արժանի է եկրպագուն կամ այդ ֆուտբոլիստները, որոնք կան Անգլիայի կազմում։ Մենք չեմ քննադատում զգուշավոր ֆուտբոլը, դա էլ է մարտավարություն և կարող է բերել հաջողություն, բայց դու ցանկացած պահի պետք է պատրսատ լինել խաղալ այլ ֆուտբոլ, հատկապես, երբ կազմդ թույլ է տալիս։
Իտալիան խաղային առումով շատ ավելի ուժեղ էր Անգլիայից և դեռ պետք է հիմնական կամ լրացուցիչ ժամանակում հասներ հաղթանակի։ Ռոբերտո Մանչինիի թիմը ամբողջ մրցաշարի ընթացքում կայուն ու գեղեցիկ խաղ ցուցադրեց և իրավմամբ, ուժեղագույնն է Հին Աշխարհամասում։
Շնորհավորում եմ «սկուադրա աձուրայի» երկրպագուներին գեղեցիկ հաղթանակի կապակցությամբ։

Սիրե՛ք ֆուտնոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!
Կարեն Պողոսյան

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023