Հակիմին մոտ է իտալական գրանդ տեղափոխությանը․ նա մերժել է Ռեալի առաջարկը
«Ռեալի» պաշտպան Աշրաֆ Հակիմին, ով վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիա Դորտմունդի» կազմում, շատ մոտ է «Ինտեր» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, Հակիմին մերժել է «Ռեալի» առաջարկը, որն առաջարկում էր պայմանագիր կնքել մինչև 2025 թվականը և ընտրություն է կատարել «Ինտերի» օգտին։
Աղբյուրի փոխանցմամբ՝ միլանյան ակումբը մարոկկացի ֆուտբոլիստի համար «Ռեալին» կվճարի 40 մլն եվրո, իսկ ևս 5 մլն եվրո «արքայական» ակումբը կստանա բոնուսների տեսքով։ Խաղացողը «ներաձուրիների» կկնքի 5 տարվա պայմանագիր, իսկ տարեկան կվաստակի այնքան, որքան Դիեգո Գոդինը՝ 6 մլն եվրո։ Նշենք, որ 21ամյա եզրային պաշտպանն արդեն տվել է «Ինտեր» տեղափոխության իր համաձայնությունը։
Ընթացիկ մրցաշրջանում Աշրաֆ Հակիմին դորտմունդյան ակումբի կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 44 հանդիպման՝ դառնալով 9 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Հակիմին 2018 թվականից սկսած վարձավճարով հանդես է գալիս «Բորուսիայի» կազմում։
# Աշրաֆ Հակիմի, Բորուսիա-Դորտմունդ, Ինտեր, Նիկոլո Սկիրա, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ