Հալկի` տուգանայինից խփած անհավանական գոլը 🎥
Բրազիլիայի Մինաս Ժեյրաս նահանգի առաջնության 8-րդ տուրում «Ատլետիկո Մինեյրոն» մրցակցի դաշտում 7:2 հաշվով ջախջախել է չորրորդ դիվիզիոնը ներկայացնող «Իտաբիրիտոյին»։
Հյուրերից 31-րդ րոպեին տուգանայինից կատարած անհավանական հարվածով կրցակցի դարպասն է գրավել բրազիլացի անվանի հարձակվող Հալկը` հաշիվը դարձնելով 2:0։
39-ամյա ֆուտբոլիստն այդ խաղում հեթ-տրիկ է գրանցել։
Հալկն առավել հայտնի է «Պորտուում», Սանկտ Պետերբուրգի «Զենիթում» և Բրազիլիայի ազգային հավաքականում ունեցած մրցելույթների ժամանակահատվածից։
«Ատլետիկո Մինեյրոն» Մինաս Ժեյրասի առաջնության A խմբում 14 միավորով առաջին տեղում է։ «Իտաբիրիտոն» C խմբում 7 միավոր է վաստակել ու 3-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մինեյրո, Բրազիլիայի հավաքական, Իտաբիրիտո, Հալկ, Մինաս Ժեյրաս նահանգի առաջնություն🤯🇧🇷 UFFF, EL MISIL QUE SACÓ HULK DESDE EL BAÑO DE SU CASA, CONTRA ITABIRITO.
— Ataque Futbolero (@AtaqueFutbolero) February 15, 2026
Una historia de nunca acabar. 🚬
pic.twitter.com/MEndi43XFF https://t.co/So8rfSxFWW