Հալանդը շարունակում է փայլել🎥
Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 3-րդ տուրի շրջանակում Նորվեգիայի հավաքականը Օսլոյում մրցեց Ռումինիայի ընտրանու դեմ և քարը քարի վրա չթողեց մրցակցին։
«Վիկինգները» հաղթեցին 4։0 հաշվով, իսկ սկանդինավյան հավաքականի կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ «Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Ալեքսանդր Սորլոտը։
Նշենք, որ նոր մեկնարկած մրցաշրջանում Հալանդը բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 8 հանդիպման՝ դառնալով 11 գոլի հեղինակ։
Նորվեգիայի հավաքականն այս խաղից հետո վաստակեց 6 միավոր և Ավստրիայի հավաքականի հետ գլխավորում է խմբի մրցաշարային աղյուսակը։ Ռումինաին 4 միավորով 3-րդն է, իսկ խումբը 1 միավորով եզրափակում է Հյուսիսային Իռլանդիայի հավաքականը։
# Ազգերի լիգա, Ալեքսանդր Սորլոտ, Էրլինգ Հալանդ, Նորվեգիայի հավաքական, Ռումինիայի հավաքական