Հալանդը նոր ակումբում ցանկանում է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ վաստակել
«Բորուսիա Դորմունդի» կենտրոնական հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփոխի ակումբային գրանցումը։
Ինչպես տեղեկաղնում է Football Italia-ն` հղում կատարելով La Gazzeta dello Sport-ին, նորվեգացի ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլան շարունակում է իր հաճախորդի համար նոր ակումբի փնտրտուքները։
Աղբյուրի փոխանցմամբ` Ռայոլան Հալանդի հավանական նոր ակումբից պահանջելու է տարեկան 50 մլն եվրո աշխատավարձ։
Նման պահանջը կապված է 21-ամյա ֆուտբոլիստի և «Բորուսիա Դորտմունդի» միջև գործող պայմանագրում առկա հրաժարագնի կետի հետ, ըստ որի, 2022 թ. հուլիսի 1-ից Հալանդին ակումբները կարող են գնել ընդամենը 75 մլն եվրոյի դիմաց, ինչը ֆուտբոլիստի շուկայական գնից ակնհայտ ցածր է, այդ պատճառով էլ Մինո Ռայոլան մտադիր է բարձր աշխատավարձ ու միջնորդավճար պահանջել հավանական նոր ակումբից։
Նշենք, որ հեղինակավոր Transfermarkt կայքը Էրլինգ Հալանդին ներկա պահին գնահատում է 130 մլն եվրո։
Հավելենք` արդեն կան խոսակցություններ, որ նորվեգացի հարձակցողը «իշամեղուների» ղեկավարության հետ համաձայնության է հասել, որ հաջորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում հեռանալու է ակումբից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Էրլինգ Հալանդ, Մինո Ռայոլա, տրանսֆերներ