Հալանդը խոսել է իր ապագայի մասին
«Բորուսիա Դորտմունդի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հալանդը խոսել է իր ապագայի մասին․
«Ես ապրում եմ ներկայով։ Ես նոր եմ տեղափոխվել «Բորուսիա» և մտադիր չեմ փոխել ակումբային գրանցումս»,- նշել է Հալանդը WAZ-ին տված հարցազրույցի ժամանակ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, թե «Ռեալը» հետաքրքրված է 19-ամյա հարձակվողի ծառայություններով։
Էրլինգ Հալանդը «Բորուսիայի» շարքերը համալրել է նախորդ ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ, երբ գերմանական ակումբը «Զալցբուգրին» վճարեց 40 մլն եվրո։
Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում նորվեգացի հարձակվողը մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, տրանսֆերներ