Հալանդը գործի մեջ է. նորվեգացին մրցաշրջանն սկսեց հեթ-տրիկով🎥
Մեկնարկել է Գերմանիայի գավաթի 2021/22 խաղարկությունը։
Մրցաշարի գործող գավաթակիր «Բորուսիա Դորտմունդը» 1/32 եզրափակիչի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Երրորդ Բունդեսլիգան ներկայացնող «Վեհենի» դեմ։
Դորտմունդյան ակումբը վստահ հաղթանակ տոնեց` 3 անպատասխան գնդակ ուղարկելով կարգով ավելի ցածր ակումբի դարպասը։
Մարկո Ռոզեի թիմի կազմից հեթ-տրիկի հեղինակ դարձավ Էրլինգ Հալանդ, ով իր գոլերը խփեց համապատասխանաբար 26-րդ, 31-րդ ու 51-րդ րոպեներին։
Այսպիսով, «իշամեղուները» պայքարը կշարունակեն Գերմանիայի գավաթի 1/16 եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի գավաթ, Երրորդ Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Մարկո Ռոզե, Վեհեն