Հալանդը Բորուսիայի կազմում ավելի շատ գոլ է խփել, քան հանդիպումների մասնակցել
Գերմանական Բունդեսլիգայի 5-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 4:2 հաշվով հաղթել է «Ունիոն Բեռլինին»։
Դորտմունդյան ակումբի կազմում հերթական հիանալի հանդիպումն է անցկացրել Էրլինգ Հալանդը` դառնալով դուբլի հեղինակ։
Նորվեգացի հարձակվողը «Բորուսիա» տեղափոխվելուց ի վեր բոլոր մրցաշարերի շրջանակում դարձել է արդեն 68 գոլի հեղինակ։
Ստացվում է, որ 21-ամյա հարձակվողը «իշամեղուների» կազմում ավելի շատ գոլի հեղինակ է դարձել, քան հանդիպումների մասնակցել, քանի որ այդ ցուցանիշին հասնելու համար նրան անհրաժեշտ է եղել ընդամենը 67 հանդիպում։
Նշենք, որ ընթացիկ մրցաշրջանում հալանդն ակումբային մակարդակով անցկացրած 8 խաղում դարձել է 11 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Երիտասարդ հարձակվողը ևս 5 գոլ խփել է Նորվեգիայի հավաքականում անցկացրած 3 խաղում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բորուսիա-Դորտմունդ, Բունդեսլիգա, Էրլինգ Հալանդ, Նորվեգիայի հավաքական