Պաշտոնական․ Կևին դե Բրոյնեն երկարաձգեց պայմանագիրը Մանչեսթեր Սիթիի հետ
Ինչպես տեղեկացնում է «Մանչեսթեր Սիթիի» պաշտոնական կայքը, ակուբը նոր պայմանագիր է կնքել կիսապաշտպան Կևին դե Բրոյնեի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ ըստ նոր պայամանգրի՝ բելգիացի ֆուտբոլիստը «քաղաքաբնակների» կազմում կշարունակի հանդես գալ մինչև 2025 թվականի հունիսի 30-ը։
Հիշեցնենք, որ Կևին դե Բրոյնեն «Մանչեսթեր Սիթիի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից։ Այդ ժամանակ մանկունյական ակումբը խաղացողի տրանսֆերի դիմաց «Վոլֆսբուրգին» վճարե 76 մլն եվրո։ Այդ տարնսֆերը մինչ օրս «Սիթիի» պատմության ամենաթանկարժեք գործարքն է։
29-ամյա կիսապաշտպանը «Մանչեսթեր Սիթիի» կազմում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրել է 255 հանդիպում՝ դառնալով 65 գոլի և 105 գոլային փոխանցման հեղինակ։
Նա «Սիթիի» հետ 4 անգամ դարձել է Անգլիայի լիգայի գավաթակիր, 2 անգամ՝ Պրեմիեր լիգայի չեմպիոն, մեկական անգամ էլ՝ Անգլիայի գավաթակիր ու սուպերգավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի