Կրոսի գեղեցկագույն գոլը Էյբարի դարպասը?
Իսպանական Լա լիգայի վերսկսումից հետո առաջին հանդիպումն է անցկացնում նաև չեմպիոնության համար պայքարող «Ռեալը»՝ սեփական հարկի տակ մրցելով «Էյբարի» դեմ։
«Արքայական» ակումը շատ արագ բացեց հանդիպման հաշիվը։ 4-րդ րոեին ձախ եզրում զարգացած գրոհից հետո խառնաշփոթ իրավիճակում գնդակը հայտնվեց Տոնի Կրոսի մոտ, ով առանց կասացնելու հարվածեց, ինչից հետո գնդակը գեղեցիկ հետագծով հայտնվեց ցանցում։
Նշենք, որ «Ռեալը» մինչև ընդմիջման գնալը ևս երկու անգամ գրավեց մրցակցի դարպասը․ աչքի ընկան Սերխիո Ռամոսն ու Մարսելոն։
# Էյբար, Լա-լիգա, Մարսելո, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Տոնի-Կրոս