Կրնկով կասեցրեց գնդակը և դաշտի կենտրոնից գրավեց մրցակցի դարպասը🎥
Օգոստոսի 1-ին Նոր Զելանդիայի հյուսիսային տարածաշրջանային առաջնության շրջանակում կայացել է «Սենթրալ Յունայթեդ» – «Հեմիլթոն Վոունդերերս-2» հանդիպումը։
Հայտնի չէ, թե ինչ մակարդակի է այս առաջնությունը, սակայն «Սենթրալ Յունայթեդի» կազմում է հանդես գալիս Նոր Զելանդիայի բարձրագույն առաջնության՝ Պրեմիերշիփի պատմության լավագույն ռմբարկու Էմիլիանո Տադեն։ 32-ամյա արգենտինացի կենտրոնական հարձակվողը սույն թվականի հունվարին պայմանագիր էր կնքել «Օքլեն Սիթիի» հետ, սակայն փաստաթղթային խնդիրների պատճառով նա չի կարողանում հանդես գալ Օվկիանիայի սիրողական առաջնություններում։
11-րդ րոպեին «Հեմլիթոնի» ֆուտբոլիստները հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել, ինչի խաղարկումից հետո «Սենթրալ Յունայթեդի» ֆուտբոլիստները հեռացրին գնդակը։ «Վոունդերերսի» պաշտպաններից մեկը մնացել էր դաշտի կենտրոնում և գնդակը փորձեց գլխով հասցնել մոտակայքում տեղակայված թիմակիցներից մեկին, սակայն այն հայտնվեց Էմիլիանո Տադեի մոտ, ով էլ կրնկով օդից կասեցրեց գնդակը, պտտվեց և սպասեց, որ գնդակը իջնի, մեկ հպումով հարվածեց՝ դառնալով անհավանական գոլի հեղինակ։
Հավելենք, որ «Սենթրալ Յունայթեդը» հաղթել է 4։0 հաշվով։
# Էմիլիանո Տադե, Հեմիլթոն Վոունդերերս-2, Սենթրալ Յունայթեդ