Կրիշտիանու Ռոնալդուն գրավում է Բարսելոնայի դարպասը🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցում է «Յուվենտուսի» դեմ։
Այս հանդիպումը ֆուտբոլային հանրության շրջանակում գրավել է այն պատճառով, որ Լեո Մեսսին և Կրիշտիանու Ռոնալդոն 947 օր անց կրկին դուրս են եկել միմյանց դեմ։
Հանդիպման 12-րդ րոպեին կատալոնական ակումբի կենտրոնական պաշտպան Ռոնալդ Արաուխոն սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց Ռոնալդուի նկատմամբ, նշանակվեց 11 մետրանոց հարված, որն էլ անվրեպ իրացրեց հենց տուժողը։
Իր կարիերայի ընթացքում Ռոնալդուն «Բարսելոնայի» դարպասը գրավեց 19-րդ անգամ։
# Բարսելոնա, Լեո Մեսսի, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չեմպիոնների-լիգա