Կրիշտիանու Ռոնալդուի մայրը դուրս է գրվել հիվանդանոցից
«Յուվենտուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդու մայրը՝ Դոլորեշ Ավեյրուն, գլխուղեղի կաթվածից հետո դուրս է գրվել հիվանդանոցից։
Ինչպես տեղեկացնում է Record-ը, 65-ամյա կինը վերադարձել է տուն․ այժմ նրա կյանքին որևէ վտանգ չի սպառնում։
Հիշեցնքն, որ Ռոնալդուի մայրը մարտի 3-ին գլխուղեղի կաթված էր ստացել, ինչից հետո հոսպիտալացվել էր, մեկ շաբաթ անց նրա վիճակը կարգավորվել է, և կինն այժմ իրեն լավ է զգում։
Նշենք, որ 2017 թվականին Ավեյրուն հաղթահարել է կրծքագեղձի քաղցկեղը և այժմ քիմաթերապիայի կուրսեր է անցնում։
# Դոլորեշ Ավեյրու, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Պորտուգալիայի հավաքական