«Կրեմոնեզեն» շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ սենսացիոն հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ 🎥

«Կրեմոնեզեն» շրջադարձ հարվածով խփած ֆանտաստիկ գոլի շնորհիվ սենսացիոն հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ 🎥

24/08/2025 - 00:55

Իտալիայի Ա սերիայի 2025/26 մրցաշրջանի առաջին տուրում առաջնության նորեկ «Կրեմոնեզեն» «Սան Սիրո» ստադիոնում հյուրընկալվելիս 2:1 սենսացիոն հաղթանակ տարավ «Միլանի» նկատմամբ։

Հյուրերից աչքի ընկան Ֆեդերիկո Բաշիրոտոն ու Ֆեդերիկո Բոնացոլին։ Վերջինն իր թիմի հաղթական գոլը խփեց շրջադարձ ֆանտաստիկ հարվածով։

«Ռոսոներիի» գոլը խփեց Ստրախինյա Պավլովիչը։

«Կրեմոնեզեն» «Միլանին» նախորդ անգամ հաղթել էր 1994 թ. սեպտեմբերի 25-ին` առավելության հասնելով 1:0 հաշվով։

«Գրիջոռոսին» հյուրընկալվելիս «Միլանին» չէր հաղթել գրեթե 100 տարի։ Ակումբը մրցակցի դաշտում «ռոսոներիի» նկատմամբ նախորդ անգամ առավելության էր հասել 1925 թ. հոկտեմբերի 4-ին` հաղթելով 4:1 հաշվով։

Այսպիսով, Դավիդե Նիկոլայի գլխավորած թիմը մրցաշրջանն սկսեց հաղթանակով, իսկ «Միլանը»` պարտությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023