Կուրտուան վնասվածք է ստացել` տևական ժամանակով շարքից դուրս մնալով
Մադրիդի «Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան աջ ազդրի մկանային վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Լրագրող Արանչա Ռոդրիգեսի տվյալներով` բելգիացի դարպասապահը խաղադաշտից կբացակայի մոտ 6 շաբաթ։
33-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ Իսպանիայի Լա լիգայի 29-րդ տուրի հանդիպումը։ Նա «արքայական» ակումբին չի օգնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում «Բավարիայի» դեմ կայանալիք երկու խաղում էլ։
Կուրտուայի մասնակցությունը հարցականի տակ է նաև մայիսի 10-ին կայանալիք «Բարսելոնայի» դեմ Լա լիգայի 35-րդ տուրի խաղում։
Կուրտուան ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 41 խաղից 19-ում դարպասն անառիկ է պահել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Ատլետիկո Մադրիդ, Բավարիա, Բարսելոնա, Լա-լիգա, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա