Կուրտուան յուրահատուկ նվաճման է հասել
«Ռեալի» դարպասապահ Տիբո Կուրտուան երկրորդ ագամ է նվաճում Լա լիգայի չեմպիոնի տիտղոսը։ Առաջին չեմպիոնությունը նա գրանցել է 2013/14 մրցաշրջանում, երբ հանդես էր գալիս «Ատլետիկո Մադրիդի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իսպանացի լրագրող Պեդրո Մարտինը, բելգիացի դարպասապահը դարձել է միայն երկրորդ ֆուտբոլիստը, ով չեմպիոն է դարձել ինչպես «Ատլետիկոյի», այնպես էլ «Ռեալի» կազմում։ Մինչ այս միակ ֆուտբոլիստը, ով երկու մադրիդյան ակումբների հետ էլ դարձել էր չեմպիոն Խոսե Լուիս Պերես-Պայան էր, որ 1951 թվականի չեմպիոն էր դարձել «Ատլետիկոյի» կազմում, իսկ 1954 և 1955 թվականներին՝ «Ռեալի»։
# Ատլետիկո Մադրիդ, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ, Տիբո-Կուրտուա