Կորոնավիրուսը հասավ նաև ՄԼՍ
Ինչպես տեղեկացնում է «Նյու Յորք Սիթիի» պաշտոնական կայքը, ակումբի խաղացողներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։
Ակումբը չի հրապարակել խաղացողի անունը․ միայն նշվում է, որ կորոնավիրուսի նրա թեստը դրական արդյունք է ցույց տվել, սակայն իրեն լավ է զգում և գտնվում է ինքնամեկուսացման մեջ։
ՄԼՍ-ը եվրոպական ֆուտբոլի նման դադարեցված է։ ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է մոտ 15000-ի։
# կորոնավիրուս, ՄԼՍ, Նյու Յորք Սիթի