Կորյանի գոլն օգնեց իր թիմին հաղթել Մոսկովյան դերբիում🎥
Այսօր Ռուսաստանի բարձրագույն խմբի 19-րդ տուրի շրջանակում առաջնության նորեկ «Խիմկին» սեփական հարկի տակ ընդունեց «Լոկոմոտիվին» և խաղի ընթացքում երկու անգամ հայտնվելով պարտվողի դերում՝ գոլառատ խաղում՝ 3։2 հաշվով առավելության հասավ մրցակցի նկատմամբ։
Խաղի հաշիվը բացեցին հյուրերը։ 15-րդ րոպեին երկաթուղայինների կիսապաշտպան Գժեգոժ Կրիխովյակը նպաստավոր դիրքից գրավեց Լանտրատովի պաշտպանած դարպասը՝ 0։1։
Տասը րոպե անց հյուրերը սեփական տուգանային հրապարակում խախտեցին խաղի կանոնները և պատժվեցին 11-մետրանոց հարվածով։ Գնդակին մոտացավ Արշակ Կորյանը և անվրեպ հարվածով վերականգնեց հաշվի հավասարությունը՝ 1։1։
Հավելենք, որ Արշակ Կորյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։
Սակայն մինչ թիմերը կգնային ընդմիջման հյուրերը կրկին հաշվի մեջ առաջ անցան։ 37-րդ րոպեին գոլն իր ակտիվում գրանցեց Մուրիլիո Սերկեյրան՝ 1։2։
Բայց «Խիմկին» դեռ իր վերջնական խոսքը չէր ասել․ 85-րդ րոպեին Իլյա Կուխարչուկը հավասարեցրեց խաղի հաշիվը՝ 2։2։
Իսկ 90+3 րոպեին Ալեքսանդր Դոլգովը, որ փոխարինման էր մտել Կորյանի փոխարեն, հաղթանակի բերկրանք պարգևեց իր թիմին և եկրպագուներին՝ ձևակերպելոն վերջնական հաշիվը՝ 3։2։
Այս հաղթանակից հետո «Խիմկին» վաստակեց 25 միավոր և ամրապնդվեց 11-րդ հորիզոնականում։ «Լոկոն» 28 միավորով 8-րդն է։
Ի դեպ, «երկաթուղայինները» վերջին անգամ պարտվել էին «Խիմկիին» 12 տարի առաջ։
# Արշակ Կորյան, Լոկոմոտիվ, Խիմկի, ՌՊԼ