Կովաչի հեռանալուց հետո Բավարիան տարավ առաջին հաղթանակը․ Բավարիա 2։0 Օլիմպիակոս?
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Բավարիան» մրցում էր «Օլիմպիակոսի» դեմ և հաղթեց 2։0 հաշվով։
Հանդիպման հաշիվը 69-րդ րոպեին բացեց Ռոբերտ Լևանդովսկին, իսկ վերջակետը 89-րդ րոպեին դրեց Իվան Պերիշիչը։
Նշենք, որ այս խաղն առաջին խաղն էր Նիկո Կովաչիչ հեռանալուց հետո, իսկ մյունխենցիների գործողությունները պահեստայինների նստարանից ղեկավարում էր Կովաչի օգնական Հանս-Դիտեր Ֆլիկը։
«Բավարիան» B խմբում ցույց է տվել 100-տոկոսանոց արդյունք՝ վաստակելով 12 միավոր և վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը, իսկ «Օլիմպիակոսը» 1 միավորով վերջինն է։
# Բավարիա, Չեմպիոնների-լիգա, Օլիմպիակոս