Կոպենհագենը, հնարավոր է, չընդունի Եվրո-2020-ի հանդիպումները
Դանիայի իշխանությունները սկսել են մտածել Կոպենհագենում Եվրո-2020-ի հանդիպումներն ընդունելու գաղափարից հրաժարվելու մասին։
Բանն այն է, որ ամենամյա Tour de France հանրահայտ մրցաշարի մի մասը 2021 թվականին անցկացվելու է հենց Դանիայում, և երկրի կառավարությունը վստահ չէ, որ կկարողանա միաժամանակ այդպիսի երկու մեծ մրցաշար անցկացնել։
«Կոպենհագենում հանդիպումների անցկացման հավանականությունը դարձել է 50/50։ Մենք պատրաստ ենք այդ հանիդպումներն անցկացնել, սակայն չենք կարող անցկացնել առանց գործընկերների անվերապահ աջակցության։ Վստահ կլինեմ այն ժամանակ, երբ կգանք վերջանական համաձայնության»,- Դանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Յասպեր Մելլերը, ում խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով մայրցամաքի առաջնությունը հետաձգվեց մեկ տարով և անցկացվելու է 2021 թվականի հունիսի 12-ից հուլիսի 12-ը։ Եվրո-2020-ը անցկացվելու է եվրոպական 12 տարբեր քաղաքներում, իսկ Կոպենհագենում նախատեսված է անցկացնել խմբային փուլի երեք հանդիպում և մեկ 1/8 եզրափակչի հանդիպում։
# ԵՎՐՈ-2020