Կոպա Ամերիկա. Վենեսուելան հաղթեց Մեքսիկային` դուրս գալով 1/4 եզրափակիչ🎥
Ամերիկայի գավաթի խաղարկության B խմբի երկրորդ տուրում Վենեսուելայի հավաքականը մրցեց Մեքսիկայի դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. վենեսուելացիները հաղթեցին 1:0 հաշվով։
Ֆերնանդո Բատիստայի գլխավորած հավաքականին հաղթանակ պարգևեց թիմի ավագ Սալոմոն Ռոնդոնը, որը 57-րդ րոպեին դիպուկ իրացրեց 11-մետրանոցը։
Նշենք, որ հանդիպման վերջնամասում Մեքսիկային պարտությունից կարող էր փրկել Օրբելին Պինեդան, սակայն 87-րդ րոպեին վրիպեց 11-մետրանոցից. Վենեսուելայի դարպասապահ Ռաֆայել Ռոմոն փրկեց իր թիմին։
Երկրորդ տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Էկվադոր 3:1 Ճամայկա
Խումբն այժմ ունի հետևյալ տեսքը.
- Վենեսուելա – 6 միավոր
- Էկվադոր – 3
- Մեքսիկա – 3
- Ճամայկա – 1
Այսպիսով, Վենեսուելայի հավաքականը ժամանակից շուտ նվաճեց Կոպա Ամերիկայչ փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր և հանդես կգա քառորդ եզրափակիչում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Մեքսիկայի հավաքական, Ռաֆայել Ռոմո, Սալոմոն Ռոնդոն, Վենեսուելայի հավաքական, Ֆերնանդո Բատիստա