Կոպա Ամերիկա. Վենեսուելան կամային հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ🎥
Կոպա Ամերիկա-2024-ի B խմբի առաջին տուրում ԱՄՆ-ի Սանտա Կլառա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում միմյանց դեմ մրցեցին Էկվադորի ու Վենեսուելայի հավաքականները։
Հանդիպումը բավական հետաքրքիր ընթացք ունեցավ. էկվադորցիները 22-րդ րոպեին մնացին 10 հոգով։ Թիմի ավագ և առաջատար Էներ Վալենսիան կոպիտ խաղի պատճառով հեռացվեց դաշտից։
Չնայած դրան` Ֆելիքս Սանչես Բասի գլխավորած հավաքականը նախքան ընդմիջում անգլիական «Բրայթոնի» վինգեր Ժերեմի Սարմիենտոյի գոլի շնորհիվ 40-րդ րոպեին բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, երկորդ կեսում վենեսուելացիները, ունենալով քանակական առավելություն, բեկեցին հանդիպման ընթացքն ու կամային հաղթանակ տարան. 64-րդ ու 74-րդ րոպեներին աչքի ընկան համապատասխանաբար Ժոնդեր Կադիսն ու Էդուարդ Բելիոն։
Այսպիսով, Վենեսուելայի հավաքականն առավելության հասավ 2:1 հաշվով։
Նշենք, որ «լա վինոտինտոն» Ամերիկայի գավաթի խաղարկությունում նախորդ հաղթանակը տարել էր ուղիղ 5 տարի առաջ, երբ 2019 թ. հունիսի 22-ին 3:1 հաշվով ուժեղ գտնվեց Բոլիվիայից։
Առաջին տուրում B խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
Մեքսիկա 1:0 Ճամայկա
Առաջին տուրից հետո խումբը լրացուցիչ ցուցանիշներով գլխավորում է Վենեսուելայի հավաքականը։ Մեքսիկան երկրորդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամերիկայի գավաթ, Էկվադորի հավաքական, Էներ Վալենսիա, Ժերեմի Սարմիենտո, Կոպա Ամերիկա, Կոպա Ամերիկա-2024, Վենեսուելայի հավաքական