Կոուտինիոյի վնասվածքը կարող է զրկել Լիվերպուլին խոշոր հավելավճարից
Ֆիլիպե Կոուտինիոյի վնասվածքը կարող է զրկել «Լիվերպուլին» 20 մլն եվրո հավելավճարից, որ «Բարսելոնան » պետք է վճարեր՝ համաձայն կողմերի միջև կնքված պայմանագրի։
Ինչպես հաղորդում է Marca-ն, այդ գումարը կատալոնացիները պետք է վճարեին, երբ բրազիլացին 100 խաղ անցկացներ «կապտանռնագույնների» կազմում, սակայն ֆուտբոլիստը վնասել է ձախ ծնկի մենինսկը և խաղադաշտ դուրս չի գա 3 ամիս։ Մինչ վնասվածք ստանալը նա թիմի կազմում մասնակցել էր 90 հանդիպման։
«Բարսելոնան» գնել է Կուտինիոյին 2018 թվականի հունվարին 120 մլն եվրոյի դիմաց, ևս 40 մլն նրանք պետք է վճարեին անգլիական ակումբին որպես հավելավճար, որից 15 միլիոնն արդեն վճարել են։
Հնարավոր է, որ մինչև 2021 թվականի ամառ բրազիլացին չի հասցնի «Բարսելոնայում» իր հանդիպումների քանակը հասցնել 100-ի, իսկ ամռանը կատալոնյան ակումբը կարող է նոր պայմանագիր համաձայնեցնել ֆուտբոլիստի հետ՝ այդպես էլ չվճարոլով «կարմիրներին» 20 մլն եվրո։
# Բարսելոնա, Լիվերպուլ, Ֆիլիպե Կոուտինիո