Կոնտեի աթոռը երերում է
«Ինտերի» ղեկավարությունը կարծես թե դժգոհ է ակումբի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեից, ով վերջին շրջանում նույնիսկ քննադատության էր ենթարկել ակումբի բարձրաստիճան պաշտոնյաներին։
Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Ֆաբրիցո Ռոմանոն, «ներաձուրիների» ղեկավարները դեռևս չեն որոշել Կոնտեի ապագան։
Աղբյուր փոխանցմամբ` ակումբի նախագահ Սթիվեմ Չանը հեռախոսազրույց է ունեցել իտալացի մասնագետի հետ, սակայն մարզչի ապագայի վերաբերյալ դեռևս հստակ նորություն չկա։
Նշվում է, որ Անտոնիո Կոնտեի ապագայի վերաբերյալ որոշում կկայացվի Եվրոպա լիգայի եզրափակիչ հատվածից հետո։ Միլանյան ակումբը օգոստոսի 5-ին Գերմանիայում` Մյունխենգլադբախում, ԵԼ-ի 1/8 եզրափակչի շրջանակում մրցելու է «Խետաֆեի» դեմ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Անտոնիո Կոնտեն, հնարավոր է, հեռանա «Ինտերից»։ Հաղորդվում էր, որ նա հետաքրքրված է «Յուվենտուսը» կրկին գլխավորելու տարբերակով, սակայն այդ լուրը նա անձամբ ժխտեց։
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Յուվենտուս, Սթիվեն Չան, Ֆաբրիցո Ռոմանո