Կոլումբիայի հավաքականի նախկին հարձակվողի կովին բռնաբարել են
Կոլումբիայի հավաքականի նախկին հարձակվող Միգել Բորխան պատմել է տհաճ միջադեպի մասին, որը տեղի ունեցել նրա ֆերմայում։
«Ինչ-որ տղաներ օրեր առաջ բռնաբարել են իմ կովին՝ պառկած թողնելով ֆերմայում։ Ես հավատում եմ Աստծուն և աղոթում եմ նրա ապաքինման համար և հուսով եմ, որ Աստված կպատժի այս ամենը կատարողներին»,- 27-ամյա ֆուտբոլստի խոսքերը մեջբերում է The Sun-ը։
Հաղորդվում է, որ այդ ամենը կատարել են մի խումբ տղաներ, ովքեր եղել են թմրանյութերի ազդեցության տակ և «իրենց համարում են տարածշրջանի թագավորներ»։
Նշվում է նաև, որ կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված կարանտինից հետո Կոլումբիայում կտրուկ կերպով ավելացել են տարբեր հանցագործությունները։
# Կոլումբիայի հավաքական