ԿԼ. 1/8 եզրափակիչի զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ամբողջ ցանցը
ԿԼ. 1/8 եզրափակիչի զույգերն ու փլեյ-օֆֆ-ի ամբողջ ցանցը
27/02/2026 - 17:29

ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչի ու փլեյ-օֆֆ-ի մյուս բոլոր փուլերի վիճակահանությունը։

1/8 եզրափակիչում կկայանան հանդիպումները.

  • «Քրիսթալ Փելաս» (Անգլիա) – ԱԵԿ Լառնակա (Կիպրոս)
  • «Սիգմա» (Չեխիա) – «Մայնց» (Գերմանիա)
  • «Լեխ» (Լեհաստան) – «Շախտյոր Դոնեցկ» (Ուկրաինա)
  • «Սամսունսպոր» (Թուրքիա) – «Ռայո Վալեկանո» (Իսպանիա)
  • «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ) – «Սպարտա Պրահա» (Չեխիա)
  • «Ցելյե» (Սլովենիա) – ԱԵԿ Աթենք (Հունաստան)
  • «Ֆիորենտինա» (Իտալիա) – «Ռակուվ» (Լետաստան)
  • «Ռիեկա» (Խորվաթիա) – «Ստրասբուրգ» (Ֆրանսիա)

1/8 եզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան մարտի 12-ին, իսկ պատասխան մրցավեճերը` մարտի 19-ին։

Քառորդ եզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.

  • «Քրիսթալ Փելաս»/ԱԵԿ Լառնակա – «Սիգմա»/«Մայնց»
  • «Լեխ»/«Շախտյոր Դոնեցկ» – «Սամսունսպոր»/«Ռայո Վալեկանո»
  • «ԱԶ Ալկմար»/«Սպարտա Պրահա» – «Ցելյե»/ԱԵԿ Աթենք
  • «Ֆիորենտինա»/«Ռակուվ» – «Ռիեկա»/ «Ստրասբուրգ»

Քառորդ եզրափակիչում ակումբները առաջին խաղերը կանցկացնեն ապրիլի 9-ին, իսկ երկրորդ հանդիպումները` ապրիլի 16-ին։

Կիսաեզրափակիչում կձևավորվեն հետևյալ զույգերը.

  • «Քրիսթալ Փելաս»/ԱԵԿ Լառնակա/ «Սիգմա»/«Մայնց» – «Լեխ»/«Շախտյոր Դոնեցկ»/«Սամսունսպոր»/«Ռայո Վալեկանո»
  • «ԱԶ Ալկմար»/«Սպարտա Պրահա»/«Ցելյե»/ԱԵԿ Աթենք – «Ֆիորենտինա»/«Ռակուվ»/«Ռիեկա»/ «Ստրասբուրգ»

Կիսաեզրափակիչի առաջին հանդիպումները կկայանան ապրիլի 30-ին, պատասխան մրցավեճերը` մայիսի 7-ին։

Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 27-ին Գերմանիայի Լայպցիգ քաղաքի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

#

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026