ԿԼ. Վահան Բիչախչյանի գոլն ու «Լեգիայի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
ԿԼ. Վահան Բիչախչյանի գոլն ու «Լեգիայի» խոշոր հաշվով հաղթանակը 🎥
19/12/2025 - 10:43

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Լեգիան» սեփական դաշտում 4:1 հաշվով հաղթել է Ջիբրալթարի չեմպիոն «Լինքոլն Ռեդ Իմպսին»։

Լեհաստանի գավաթակրի չորրորդ գոլը խփել է Վահան Բիչախչյանը։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը եվրագավաթային մրցաշարերի Լիգայի փուլերում նա գոլով աչքի է ընկել առաջին անգամ։

Հայ ֆուտբոլիստը նախկինում մրցակիցների դարպասը գրավել էր միայն Եվրոպա լիգայի ու Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փուլերում։

«Լեգիայից» մեկական գոլ խփել են նաև Անտոնիո Չոլակը, Բարտոշ Կապուստկան ու Միլետա Ռայովացը։ Հյուրերից աչքի է ընկել Ջեյ դե Բարը։

Լեհական ակումբը 6 միավորով զբաղեցրել է 28-րդ տեղն ու ավարտել պայքարը։ «Լինքոլնը» 7 միավորով 26-րդն է ու նույնպես դուրս է մնացել մրցաշարից։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025