ԿԼ. «Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ փլեյ-օֆֆ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վերջին` 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանւ Լյուբլին քաղաքում 0:2 հաշվով պարտվեց Կիևի «Դինամոյին»։
Ուկրաինայի չեմպիոնից գոլերը խփեցին Վլադիսլավ Կաբաևն ու Մատվեյ Պոնոմարենկոն։
Հայաստանի չեմպիոնը 8 միավորով զբաղեցրեց 19-րդ տեղը և պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ։
«Դինամո Կիևը» 6 միավորով պայքարն ավարտեց 27-րդ տեղում` դուրս մնալով մրցաշարից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml