ԿԼ. «Նոան» հիացրեց` խոշոր հաշվով հաղթելով «Օլիմպիային» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆի առաջին խաղում «Նոան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիային»։
Լյուբլյանայի «Ստոժիցե» ստադիոնում կայացած խաղում Հայաստանի չեմպիոնից հեթ-տրիկ գրանցեց Իմլադ Ումար Օմարը, մեկ անգամ էլ աչքի ընկավ Մարին Յակոլիշը։ Տանտերերի միակ գոլը խփեց Իվան Դուրդովը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 28-ին Աբովյանում` 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am