ԿԼ. «Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»` ավարտելով մրցելույթը 🎥
ԿԼ. «Նոան» խոշոր հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»` ավարտելով մրցելույթը 🎥
27/02/2026 - 01:51

Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ-ի պատասխան խաղում «Նոան» մրցակցի դաշտում 0:4 հաշվով պարտվեց «ԱԶ Ալկմարին»։

Նիդերլանդները ներկայացնող ակումբից դուբլ գրանցեց թիմի ավագ Սվեն Միյնանսը, գոլով աչքի ընկան նաև Ռո-Զանջելո Դալն ու Իսակ Յենսենը։

Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում Հայաստանի չեմպիոնը հաղթել էր 1:0 հաշվով հաշվով։

Այսպսիով, «ԱԶ Ալկմարը» առավելության հասավ ընդհանուր 4:1 հաշվով` դուրս գալով 1/8 եզրափակիչ, որտեղ կմրցի Պրահայի «Սպարտայի» կամ Աթենքի ԱԵԿ-ի դեմ։

«Նոան» մրցաշարում ավարտեց մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026