ԿԼ. Նոան թրիլերային պայքարում պարտվեց Բաչկա Տոպոլային` դուրս մնալով պայքարից 🎥
Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին` 6-րդ տուրում, Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» արտագնա խաղում մրցեց սերբական «Բաչկա Տոպոլայի» դեմ։
Հանդիպումը շատ լավ էր ընթանում հայկական թիմի համարը, որը հաղթում էր նախ 2:0, ապա` 3:1 հաշվով։
«Նոայից» դուբլ գրանցեց Մաթեուս Այասը, մեկ գոլ էլ խփեց Էլդեր Ֆերեյրան։ Տանտերերից դուբլի հեղինակ դարձավ Իֆեթ Ջակովացը, աչքի ընկան նաև Պետար Ստանիչն ու Միլոշ Պանտովիչը։
Ռուի Մոտայի գլխավորած թիմը մինչև 74-րդ րոպեն պահպանում էր հաղթական հաշիվը, սակայն 75-81-րդ րոպեների ընթացքում երեք գնդակ բաց թողեց. «Բաչկա Տոպոլան» կարողացավ թրիլերային պայքարում հաղթել 4:3 հաշվով։
«Նոան» մրցաշարն ավարտեց 4 միավորով, զբաղեցրեց 31-րդ տեղն ու լքեց պայքարը։ «Բաչկա Տոպոլան» 7 միավորով բարձրացավ 24-րդ տեղ և նվաճեց անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր։
Հավելենք, որ «Նոան» նույնիսկ հաղթանակի դեպքում չէր կարող բարձրանալ անցումային փլեյ-օֆֆ-ի ուղեգիր տվող 24-րդ տեղ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բաչկա Տոպոլա, Էլդեր Ֆերեյրա, Կոնֆերենցիաների լիգա, Մաթեուս Այաս, Նոա, Ռուի Մոտա