ԿԼ. «Նոայի» մրցակիցները Լիգայի փուլում
Մոնակոյում կայացավ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի վիճակահանությունը։
Հայաստանի չեմպիոն «Նոան» նույնպես իմացավ իր 6 մրցակիցներին ու կհանդիպի հետևյալ ակումբներին.
- «Լեգիա» (Լեհաստան) 🏠
 - «Դինամո Կիև» (Ուկրաինա) ✈️
 - «Ռիեկա» (Խորվաթիա) 🏠
 - «Աբերդին» (Շոտլանդիա) ✈️
 - «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա) 🏠
 - «Ունիվերսիտատեա Կրայովա» (Ռումինիա) ✈️
 
Խաղացանկն ու հանդիպումների ժամանակացույցը կհրապարակվի օգոստոսի 30-ին։
«Նոան» մրցաշարի Լիգայի փուլում պայքարը կսկսի հոկտեմբերի 2-ին։ Վերջին` 6-րդ տուրը կկայանա դեկտեմբերի 18-ին։
# Աբերդին, Դինամո Կիև, Լեգիա, Կոնֆերենցիաների լիգա, Նոա, Ունիվերսիտատեա Կրայովա, Ռիեկա, Սիգմա Օլոմոուց