ԿԼ. «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում🎥
ԿԼ. «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում🎥
03/10/2025 - 09:28

Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլում «Նոայի» հաջորդ բոլոր մրցակիցները պարտվել են առաջին տուրում։

Վարշավայի «Լեգիան», որի կազմում հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվել է թուրքական «Սամսունսպորին»։

Բիչախչյանը փոխարինման է դուրս եկել 76-րդ րոպեին։

Ռումինական «Ունիվերսիտատեա Կռայովան» մրցակից դաշտում 0:2 հաշվով պարտվել է լեհական «Ռակուվին»։

«Ֆիորենտինան» (Իտալիա) «Արտեմիո Ֆրանկի» ստադիոնում Ռոբերտո Պիկոլիի ու Չեր Ն’Դուրի գոլերի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել է չեխական «Սիգմա Օլոմոուցին»։

Շոտլանդական «Աբերդինը» տանը համառ ու գոլառատ պայքարում 2:3 հաշվով զիջել է Դոնեցկի «Շախտյորին»։

Կևի «Դինամոն» էլ տնային խաղում, որը կայացել է Լեհաստանի Լյուբին քաղաքում», 0:2 հաշվով պարտվել է անգլիական «Քրիսթալ Փելասին»։

«Արծիվների» գոլերը խփել են Դանիել Մունյոսն ու Էդի Նկետիան։

Հիշեցնենք, որ «Նոան» մրցաշարի առաջին տուրում Երևանում Նարդին Մուլահուսեյնովիչի խփած միակ գոլի շնորհիվ 1:0 հաշվով հաղթել է խորվաթական «Ռիեկային»։

Հայաստանի չեմպիոնը 3 միավորով Լիգայի փուլում այժմ 16-րդ տեղում է։

Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմի հաջորդ հանդիպումների խաղացանկը.

  • «Ունիվերսիտատեա Կռայովա» (Ռումինիա) – «Նոա»` 23.10, 23:00
  • «Նոա» – «Սիգմա Օլոմոուց» (Չեխիա)` 6.11, 21:45
  • «Աբերդին» (Շոտլանդիա) – «Նոա»` 27.11, 00:00
  • «Նոա» – «Լեգիա» (Լեհաստան)` 11.12, 21:45
  • «Դինամո Կիև» (Ուկրաինա) – «Նոա»` 18.12, 00:00

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2025