ԿԼ. «Նոայի» դիրքը մրցաշարային աղյուսակում Լիգայի փուլի երրորդ տուրից հետո 📸
Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երրորդ տուրում «Նոան» Երևանում 1:2 հաշվով պարտվել է Չեխիայի գավաթակիր «Սիգմային»։
Հայաստանի չեմպիոնը երրորդ տուրից հետո 4 միավորով 17-րդ տեղում է։ Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը մրցաշարում հաջորդ հանդիպումը կանցկացնի նոյեմբերի 27-ին ու մրցակցի դաշտում կմրցի շոտլանդական «Աբերդինի» դեմ, մեկնարկը` ժամը 00:00-ին։
Լիգայի փուլի առաջատարը 9 միավորով թուրքական «Սամսունսպորն» է։ Նույնքան միավորով երկրորդ ու երրորդ տեղում են համապատասխանաբար «Ցելյեն» (Սլովենիա) և գերմանական «Մայնցը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Կոնֆերենցիաների լիգա, Նոա