ԿԼ. «Լեգիան» սենսացիոն հաղթանակ է տարել «Չելսիի» նկատմամբ 🎥
Կոնֆերենցիաների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում Վարաշավայի «Լեգիան» «Սթեմֆորդ Բրիջ» ստադիոնում մրցել է «Չելսիի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում լոնդոնյան գրանդը հաղթել էր 3:0 հաշվով։
Պատասխան խաղում գերխոշոր անակնկալ է գրանցվել. լեհական թիմը 2:1 հաշվով սենսացիոն հաղթանակ է տարել։
Գոնսալու Ֆեյուի գլխավորած թիմից մեկական գոլ են խփել Տոմաշ Պեկհարտն ու Սիթվ Կապուդին։ «Ազնավականներից» դարպասի գրավմամբ աչքի է ընկել Մարկ Կուկուրելիան։
«Բանակայինների» կազմից հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման է մտել 86-րդ րոպեին։
Նշենք, որ «Չելսին» Կոնֆերենցիաների լիգայի ընթացիկ խաղարկությունում առաջին պարտությունն է կրել։ Էնցո Մարեսկայի սաները հաղթել էին մրցաշարի նախորդ բոլոր 9 խաղերում։
Չնայած սենսացիոն հաղթանակին` «Լեգիան» դուրս է մնացել պայքարից։ Անգլիական գրանդն ընդհանուր դիմակայությունում առավելության է հասել 4:2 հաշվով և մրցաշարի կիսաեզրափակիչում կմրցի շվեդական «Յուրգորդենի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից