ԿԼ. «Արարատ-Արմենիան» խոշոր հաշվով պարտվեց Պրահայի «Սպարտային» 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի առաջին խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվելիս մրցեց Պրահայի «Սպարտայի» դեմ։
Չնայած 7-րդ րոպեին Հայաստանի փոխչեմպիոնը Խուան Բալանտայի խփած հիասքանչ գոլի շնորհիվ բացեց հաշիվը, սակայն մրցակիցը հետագայում չորս անպատասխան գոլ խփեց ու հաղթեց 4:1 հաշվով։
Չեխական ակումբից մեկական անգամ աչքի ընկան Պատրիկ Վիդրան, Կան Կայրինենը, Յան Կուխտան ու Վելկո Բիրմանչևիչը։
Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 14-ին Երևանում 20:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am