ԿԼ. Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները որակավորման երկրորդ փուլում
Այսօր` հունիսի 19-ին, ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կկայանա Կոնֆերենցիաների լիգայի 2024/25 խաղարկության որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը։
Մրցաշարի այդ փուլից պայքարն սկսելու է նաև Հայաստանի նորընծա գավաթակիր «Արարատ-Արմենիան»։ Ակումբի մամուլի ծառայությունը հրապարակել է որակավորման երկրորդ փուլում հավանական մրցակիցներին.
«Ակտոբե» (Ղազախստան)/«Սարաևո» (Բոսնիա և Հերցեգովինա)
«Ռադնիչկի Կրագուևաց» (Սերբիա)
«Զիմբրու» (Մոլդովա)
«Նեման» (Բելառուս)
Հավելենք, որ որակավորման երկրորդ փուլի վիճակահանությունը կկայան մեկնարկը Երևանի ժամանակով նախատեսված է 16:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արարատ-Արմենիա, Կոնֆերենցիաների լիգա