Կլոպ․ «Տղաները խաղում էին այնպես, կարծես մարզադաշտը լեփ-լեցուն էր»
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է անգլիական Պրեմեիր լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Քրիստալ Փելասի» նկատմամբ տարած 4։0 հաշվով հաղթանակը․
«Տղաները հանդես էին գալիս այնպես, կարծես մարզադաշտը լեփ-լեցուն էր։ Խաղադաշտում անհավանական մթնոլորտ էր։ Միանշանակ դա լավագույն կոնտրպրեսինգն էր, որը երբևէ տեսել էի մի խաղում, որտեղ երկրպագուները բացակայում էին։
Պատկերացրեք, եթե հանդիպմանը մարզադաշտը լիներ լեփ-լեցուն, ապա մարդիկ կտեսնեին այդ ամենը իրենց աչքերով։ Չեմ կարծում, որ սրանից լավ հնարավոր էր հանդես գալ։
Հանդիպման 87-րդ րոպեին մենք հաղթում էինք 4։0 հաշվով, իսկ մեր տղաներից չորսը գնդակի համար այնպես էին պայքարում «Փելասի» մեկ ֆուտբոլիստի դեմ, կարծես դա նրանց վերջին հանդիպումը լիներ։ Այդ ամենն ինձ դուր է գալիս։
Այսօր մենք մեծ քայլ կատարեցինք։ Առջևում դեռ 7 հանդիպում ունենք, և եթե շարունակենք հանդես գալ այսպսես, ապա մեր մրցակիցների համար հեշտ չի լինելու։
Դիտելու եմ «Չելսի» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպումը, քանի որ «Սիթին» մեր հաջորդ մրցակիցն է լինելու։ Դա պրոֆեսիոնալ մոտեցում կլինի և իմ աշխատանքն է»,- նշել է Կլոպը, ում խոսքերը մեջբերում է BBC-ն։
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Քրիստալ-Փելաս