Կլոպ․ «Մենք այնտեղ չենք լինի․ կխաղան երիտասարդները»
«Լիվերրպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն արտահայտվել է «Շրուսբերի Թաունի» դեմ գավաթային հանդիպման վերախաղարկման մասին։ Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի առաջատարը երկրորդ կազմով չի կարողացել պահպանել երկու գնդակի առավելությունն Առաջին լիգայի ներկայացուցիչ «Շրուսբերի Թաունի» դեմ հանդիպմանը և ստիպված կլինի փետրվարի 4-ին «Էնֆիլդում» վերախաղարկում անցկացնել․
«Իրավիճակն այսպիսին է․ մենք այս ամենի մասին գիտեինք դեռևս երկու շաբաթ առաջ։ Գիտեինք, որ այսպես է ամեն ինչ լինելու։
2019 թվականի ապրիլին մենք Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայից ստացանք նամակ, որտեղ մեզ խնդրում էին հարգել ձմեռային դադարը և չանցկացնել ընկերական հանդիպումներ կամ այլ խաղեր։ Մենք հարգում ենք այդ ամենը։
Այսպիսով, ես տղաներին երկու շաբաթ առաջ ասել եմ, որ մեզ ձմռանը սպասվում է ընդմիջում, իսկ դա նշանակում է, որ հիմնական կազմը վերախաղարկմանը չի լինելու։ Կխաղա երիտասարդական թիմը։ Պրեմիեր լիգան մեզ խնդրել է հարգել ձմեռային դադարը, ինչն էլ մենք անում ենք։ Եթե Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան չի հարգում դա, մենք չենք կարող դա փոխել։ Մենք վերախաղարկմանը ներկա չենք լինելու։
Դա նշանակում է, որ ես վերախաղարկմանը նույնպես ներկա չեմ լինելու։ «Շրուսբերիի» դեմ վերախաղարկմանը պահեստայիններից խաղը կղեկավարի U-23-ների մարզիչ Նիլ Կրիտչլին»,- գերմանացի մասնագետի խոսքերը մեջբերել է Goal-ը։
# FA-Cup, ԱՊԼ, Լիվերպուլ, Շրուսբերի Թաուն