Կլատենբուգրը խոստովանել է, որ չպետք է հաշվեր 2016 թվականի Ռամոսի խփած գոլը
Անգլիացի մրցավար Մարկ Կլատենբուրգը, ով սպասարկել է 2015/16 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի «Ռեալ» – «Ատլետիկո» եզրափակիչ հանդիպումը, խոստովանել է, որ «արքայական» ակումբի ավագ Սերխիո Ռամոսի խփած գնդակը չպետք է հաշվեր․
«Այդ խաղի առաջին խաղակեսում «Ռեալը» բացեց հանդիպման հաշիվը, սակայն Սերխիո Ռամոսը գոլային դրվագում գտնվում էր մի փոքր խաղից դուրս վիճակում։ Մենք դա հասկացանք միայն ընդմիջմանը, սակայն արդեն ուշ էր։ Դժվար էր որոշում կայացնելը, քանի որ օգնականս էլ էր սխալվել։
Ամենաբարդը Պեպեի մասնակցությամբ դրվագներն էին, քանի որ այդ խաղում նա մի քանի անգամ գալարվում է խոտածածկին, և ես չգիտեի՝ կա՞ր արդյոք խախտում, թե՞ ոչ։ Դրվագներից մեկում էլ մտածում էի «Ատլետիկոյի» խաղացողնրեից մեկին հեռացնելու մասին։ Հետագայում ես 11 մետրանոց հարված նշանակեցի «Ռեալի» դարպասին։ Պեպեն մոտեցավ ինձ և ասած, որ խախտում չկար, իսկ ես նրան ասացի իրենց խփած գոլը չպետք է արձանագրվեր, և նա լռեց»,- անգլիացի մրցավարի խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Հիշեցնենք, որ այդ խաղի հիմնական խաղի հիմնական և լրացուցիչ ժամանակում գրանցվել է 1։1 հաշիվը, իսկ 11 մետրանոց հարվածաշրի օգնությամբ «Ռեալը» 11-րդ անգամ նվաճել է բաղձալի գավաթը։
# Ատլետիկո Մադրիդ, Մարկ Կլատենբուրգ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս