Կլասիկոյի ժամանակ եզրային մրցավարը թույլ չի տվել Մուներային նշանակել 11 մետրանոց
Հոկտեմբերի 24-ին իսպանական Լա լիգայի 7-րդ տուրի շրջանակում կայացած հերթական Էլ կլասիկոյի («Բարսելոնա 1։3 «Ռեալ») շուրջ մրցավարական սկանդալը չի թուլանում։
Ինչպես տեղեկացնում է Diaro Sport-ը, հանդիպման եզրային մրցավարներից մեկը գլխավոր մրցավար Խուան Մարտինես Մունուերային ասել է, որ «Բարսելոնայի» պաշտպան Կլեման Լանգլեն 62-րդ րոպեին սեփական տուգանային հրապարակում չի խախտել կանոնները Սերխիո Ռամոսի հետ պայքարում և խորհուրհդ է տվել չնշանակել 11 մետրանոց հարված։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Մունուերայի օգնականը նշել է, որ Ռամոսն առաջինն է սկսել խախտել կանոնները ֆրանսիացի պաշտպանի նկատմամբ, սակայն հանդիպման գլխավոր մրցավարը ուշադրություն չի դարձրել այդ խոսքերին և 11 մետրանոց հարված է նշանակել «Բարսելոնայի» դարպասին։
Հոկտեմբերի 26-ին հայտնի դարձավ, որ կատալոնական ակումբը Իսպանիայի ֆուտբոլի թագավորական ֆեդերացիային արդեն պաշտոնական բողոք է ուղարկել և ակումբի ղեկավարությունը մտադիր է հարցում ուղարկել, որպեսզի ստանա մրցավարների խոսակցությունների աուդիո տարբերակը, որպեսզի կարողանան բացահայտել, թե ինչպես է իրականում այդ ամենը եղել։
«Բարսելոնան» վստահ է, որ ակումբի դեմ արշավ է տարվում Կալռոս Վելասկո Կառբալյոյի գլխավորությամբ, ով ատասխանատու է խաղերի մրցավարների նշանակման համար։
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խուան Մարտինես Մունուերա, Կլեման Լանգլե, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս