Բավարիան Կոմանին տուգանել է մարզմանը Mercedes-ով գնալու համար
Ինչպես տեղեկացնում է Bild պարբերականը, «Բավարիայի» վինգեր Կինգսլի Կոմանը տուգանվել է 50 հազար եվրոյով՝ մարզմանը Mercedes-ով ներկայանալու պատճառով։
Բանն այն է, որ նա մարզման է գնացել իր անձնական ավտոմեքենայով և ոչ՝ ծառայողական Audi-ով։ Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել ֆրանսիացուն կայանել մեքենան ստորգետնյա կայանատեղիում։ Նա ստիպված է եղել մեքենան կայանել դրսում։ Այժմ 24-ամյա ֆուտբոլիստը ստիպված կլինի տուգանք վճարել՝ կանոնակարգը խախտելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները պարտավոր են մարզմանը, խաղին և գործնական հանդիպումներին ներկայանալ իրենց հովանավոր Audi և VW Group-ի ավտոմեքենաներով։ Այս նոր կանոնակարգի մասին հունվար ամսին հայտարարել էր «Բավարիայի» սպորտային տնօրեն Հասան Սալիհամիջիչը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բունդեսլիգա, Կինգլսի Կոման, Հասան Սալիհամիջիչ