Կիմպեմբեի անվահանական սահանկումը Լիլի դեմ խաղում🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 16-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին առաջնության առաջատար «Լիլն» ու 3-րդ հորիզոնականը զբաղեցնող ՊՍԺ-ն։ Կողմերն այդպես էլ չկարողացան գտնել միմյանց դարպասի բանալին, և գրանցվեց 0։0 հաշիվը։
Հանդիպման 80-րդ րոպեին «Լիլի» ֆուտբոլիստները նետվեցին կայծակնային հակագրոհի, ինչի արդյունքում չորս ֆուտբոլիսներով դուրս էին գալու մեն-մենակ ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասի դիմաց, եթե չլիներ փարիզյան ակումբի կենտրոնական պաշտպան Պրեսնել Կիմպեմբեի անձնուրաց խաղը, ով անհավանական սահանկումով կասեցրեց մրցակցի պոտենցիալ գոլային հակագրոհը։
Այդ դրվագում 25-ամյա պաշտպանը, կարծես թե, ազդրի վնասվածք ստացավ և չկարողացավ շարունակել հանդիպումը։
# Լիգա-1, Լիլ, ՊՍԺ, Պրեսնել Կիմպեմբե